Ուրախ լուր‼👶 Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Տիգրան Շահբարյանի քույրը

44-օրյա պատերազմում անմահացած հերոս Տիգրան Շահբարյանի քույրը՝ Լյուսի Շահբարյանը 4 օրական է։ Լյուսին առույգ է, գեղեցիկ, ինչպես բոլոր փոքրիկները։ Նա ծնվել է 3 կգ, 100 գրամ քաշով։

Արմինե Հարությունյանը՝ հերոս Տիգրանի և նորածին Լյուսիի մայրիկն ասում է՝ դուստրը շատ-շատ է նման է որդուն։

«Հանուն Լյուսիի՝ պետք է ժպտանք», խոսքը շարունակում է Արմինե Հարությունյանն ու պատմում, որ որոշել էր երեխա ունենալ դեռ պատերազմի ժամանակ, երբ որդուն էր սպասում։

«Հոկտեմբերի 11-ին լուր չունեինք, կապ չկար, բայց չգիտեինք, որ Տիգրանս զոհվել է։ Աստծուն խնդրել եմ, որ որդիս տուն գա ու խոստացել, որ երեխա եմ ունենալու։ Տիգրանս չեկավ, բայց Աստծուն տված խոստումս պահեցի»,- ասում է նա։

Ծնողների համար որդու կորուստն անամոք է մնում, բայց նրանց տուն լույս է մտել՝ Լյուսիի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում