Երևանի մետրոպոլիտենն այս պահին չի գործում, բոլոր կայարանների դռները փակ են. պատճառները հայտնի են

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը հայտնում է, որ Մետրոպոլիտենի մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ, ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում