Մահից առաջ Յուրի Շատունովին սպառնացել են. հայտնի է, թե՝ ով

Հայտնի է դարձել, որ «Լասկովիյ մայ» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին մահից առաջ սպառնացել են։ Այս մասին հայտնում է KP.RU-ն։

Արտիստը դժգոհել է, որ պրոդյուսեր Անդրեյ Ռազինը սպառնացել է «փոշիացնել իրեն» եւ խմբի երգերը վաճառել ուկրաինական մի անանուն ընկերության։ «Ես արդեն հոգնել եմ այս դատարաններից, Ռազինը չի թողնում, որ շնչեմ։ «Քեզ կփոշիացնեմ, դու եւ քո տնօրենը կփտեք բանտում», – ահա թե ինչ է նա գրում ինձ։ Ես չեմ ուզում որեւէ կերպ կապված լինել այս մարդու հետ։ Հավատացեք, նա շատ սարսափելի բաներ է արել, նա ուզում է, որ ես լինեմ իր ստրուկը։ Ես չափահաս եմ, հոգնել եմ այս ճնշումներից ու սպառնալիքներից»,- KP.RU-ի լրագրողների հետ զրույցում կիսվել է Շատունովը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: