«23 տարին քիչ չէ, վաղը ես պամպերսով տանը կնստեմ, Շողերը կուզի գնալ կլուբ». Գրիշա Աղախանյան

Շոումեն ու հաջողված արտիստ Գրիգոր Աղախանյանը բավականին դժվար կյանք է ապրել։ Նա շատ շուտ է ընտանիք կազմել և հայր է դարձել տասնութ տարեկանում։ Սակայն Գրիշայի առաջին ամուսնությունը շուտով ավարտվել է բաժանությամբ։

Գրիշայի կինը՝ Իդան, մինչ այսօր էլ նրա ազգանունն է կրում։ Երբ Իդան բաժանվեց Գրիշայից, արտիստը երկու տարի ապրել է հյուրանոցում՝ զգալով մենակության հետևանքները։ Նա այժմ շփվում է իր և Իդայի տղաների հետ, բայց ամուսնությունը վերականգնել չկարողացավ։

Արդեն մի քանի տարի է, ինչ Գրիշան ընտանիք է կազմել Շողերի հետ։ Նրանք նույնպես մեկ տղա ունեն՝ Ալիկը, որը դպրոցահասակ է՝ ութ տարեկան։ Նա ռեալ է գնահատում իր ու Շողերի տարիքային տարբերությունը։

Գրիշան, լինելով մասնագիտությամբ բժիշկ, մարդու ձևավորման հարցում խիստ կարևորում է գենը, դաստիարակությունը և կրթությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում