Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են…

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը քիչ առաջ տելեգրամի իր ալիքում գրել է․« Ըստ ստացվող տեղեակտվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել՝ ներխուժելու և գրավելու Արցախից մնացած հատվածը։ Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։

Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը։
Չզարմանաք, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները հանուն իշխանություն պահելու թուրքերին կհանձնեն նաև Սյունիքը։

Ցավոք, իրավիճակը միմիայն վատանալու է ու միայն մի հնարավորություն կա փրկվելու՝ ազատվելու դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: