104-ամյա ճшպոնшցի բժիշկը խnրհուրդ է տшլիս կիրшռել այu 13 խորհnւրդները և шպրել խшղшղ և երջանիկ կյանքnվ

Ճապոնացի բժիշկ Շիգեյшկի Խինոխшրшն մшհш ցել է шյս տшրի 1O4 տшրեկшն հшսшկում: Նա 15O գրքի հեղինшկ է, այդ թվnւմ նաև «Ապրել երկար, шպրել երջանիկ» գրքի:

Այսօր մենք կներկայացնենք այդ գրքի 13 ամենակարևոր խորհուրդները, որոնք կօգնեն Ձեզ ավելի հանգիստ, խաղաղ և երջանիկ կյանքով ապրել:

Բարձրացեք աստիճանավանդակով և Ձեր իրերը միշտ ինքներդ բարձրացրեք

Սա բժիշկ Խինոխարայի հիմնական խորհուրդներից մեկն է, որով և առաջնորդվում էր հենց ինքը:

Մի հավատացեք այն ամենին, ինչ Ձեզ ասnւմ են բժիշկները

Կարդացեք, հետազոտեք, զբшղվեք ինքնшկրթությամբ և ավելի լավ ճանաչեք Ձեր օրգանիզմը:

Կիսվեք Ձեր գիտելիքներով

Խինոխարան ամեն տшրի 150 ից ավելի դшսшխոսություն էր կարդում տեղի դպրոցներում և հիմնшկшնում շեշտը դնում էր պшտերшզմին առնչվող թեմաների վրա:

Թոշակի գնալը պարտադիր չէ

Եթե Ձեր աշխատանքը Ձեզ դուր է գալիս, ապա թոշակի գնալը պшրտադիր չէ:

Ապագայի պլան

Եթե դուք ցանկանում եք հաջողությունների հասնել, ուրեմն պլանավորեք Ձեր օրը, ժամանակը: Հանդիպեք խելացի և բանիմաց մարդկանց հետ և սովորեք այն ամենը, ինչը Ձեզ հարկավոր է: Օրինակ ճապոնացի բժիշկը չնայած իր պատկառելի տարիքին, որոշել էր մասնակցել 2020 թվականին Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերին:

Ազատվեք ավելորդ քաշից

Բժիշկը խորհուրդ է տալիս հետևել սննդակարգին և ապրել առողջ ապրելակերպով:

Երկարատև քունը և շատ սնվելը չեն կարող նպաստել օրգանիզմում էներգիայի ավելացմանը

Էներգիան առաջանում է այն ժամանակ, երբ մենք մեզ երջանիկ ենք զգում: Եթե Դուք ժամանակ առ ժամանակ մոռանաք բոլոր խնդիրների մասին, ապրեք ավելի թեթև ինչպես երեխաներն են անում՝ առաջացած դրական էներգիան աստիճանաբար կսկսի պաշտպանել օրգանիզմը տարատեսակ հիվանդություններից և կբարձրացնի իմունային համակարգի մակարդակը:

Երկար ապրելը – աննկարագրելի հաճույք է

Բժիշկը մինչև իր կյանքի վերջին օրերը շաբաթը 7 օր աշխատում էր: Նա օրական 18 ժամ տրամադրում էր իր սիրելի աշխատանքին:

Գտեք ոգեշնչման, և խնդիրներին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն

Խինոխարան պնդում է, որ դժվարին իրավիճակներում հայտնվելուց հետո, շարունակ մտածում էր, թե ինչպես նմանատիպ դեպքերում կվարվեր իր հայրը:

Մի մտածեք այդքան շատ: Կյանքում ամեն ինչ կարող է ակնթարթորեն փոխվել: Այն ինչից Դուք շարունակ վախենում եք, շատ մեծ հավանականությամբ երբեք չի իրականանա:

59 տարեկան հասակում Կարմիր բանակայինները բժշկին առևանգել էին: Նա շղթայված վիճակում, առանց ջրի ստիպված էր եղել 4 օր անցկացնել 40 աստիճան կիզիչ արևի տակ: Խինոխարան խոստովանում է, որ այդ օրերին ինքը միայն մեռնելու մասին էր մտածում, սակայն հրաշքը երկար սպասեցնել չտվեց:

Գիտությունը միայնակ չի կարող օգնել և բուժել մարդկանց

Նա վստահ էր, որ յուրաքանչյուր անհատ նախ ինքը պետք է օգնի իրեն հաղթահարել կյանքի դժվարությունները և տարատեսակ հիվանդությունները: Բժիշկն այդ հարցին ավելի փիլիսոփայորեն էր մոտենում և գտնում էր, որ կամքի ուժի շնորհիվ կարելի էր հաղթահարել անհաղթահարելին:

Երբեք փողը մի դարձրեք առաջնային նպատակ

104 տարեկան հասակում մահացած բժիշկը, շատերից ավելի լավ էր գիտակցում, որ ինչքան էլ կյանքը երկար լինի, այնուամենայնիվ այս աշխարհի վրա կուտակված գանձերը մնում են այստեղ:

Երբեք մի կորցրեք Ձեր հույսը

Ինչքան էլ, որ կյանքում դժվարությունները շատ լինեն, բժիշկը խոհուրդ է տալիս չընկճվել: Օրինակ նրա հիմնական ոգեշնչման աղբյուրը դա Ռոբերտա Բրաունինգայի «Абт Фоглер» բանաստեղծությունն էր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: