ՇՏԱՊ. նախարար Դավիթ Բաբայանը՝ Արցախում սկսված լարվածության մասին

Տեղեկացրել ենք, որ գոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Լարված իրավիճակի մասով մանրամասներ իմանալու համար ArmLur.am-ը կապ է հաստատել Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, ով ասել է, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ «Միայն խնդրում եմ հետեւել պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել»։
Այսպիսով, սա երկրորդ մասշտաբային կրակոցներն ու հարձակման փորձերն են հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: Ռուսական խաղաղապահների ներկայությունն այլևս չի զսպում ադրբեջանի ախորժակը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում