Ավետ Բարսեղյանի և կնոջ շքեղ հանգիստը՝ Մալդիվներում (լուսանկար, տեսանյութ)

Ավետ Բարսեղյանի կինը՝ Անին, ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել իրենց հանգստից, որն անցկացնում են Մալդիվյան կղզիներում։

Ի դեպ, Անին տարեսկզբին կորցրել է իր մայրիկին։ Ավետ Բարսեղյանը ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել և դրան կից գրել էր հետևյալը․ «Մեր սիրելի Սոնա տատիկ, բարի ճանապարհ, քեզ նման պայծառ ու լուսավոր Երկնային աշխարհ»:

Հավելենք, որ Ավետ Բարսեղյանը հազվադեպ է խոսում իր անձնականի մասին: Նա ժամանակ առ ժամանակ կնոջն ուղղված սիրային գրառումներ է անում, իսկ դստեր՝ Լուսեի մասին խոսում է առանձնահատուկ սիրով ու քնքշանքով:

Ավետը խոստովանել է, որ կինը՝ Անին, շատ համբերատար է իր հետ, տանում է իր բոլոր էմոցիոնալ պոռթկումները, ինչի համար ինքը միայն շնորհակալ է, քանի որ իր իսկ խոսքով՝ ինքն այդ առումով նախանձելի ամուսին չէ: Ավետի խոսքով՝ 35 տարեկանում բուռն էմոցիաներ չի ապրել, միանգամից անմնացորդ չի սիրահարվել ապագա կնոջը:

«Հասկացա, որ իրար հակասող իմ սիրային պատմություններից հետո ես գտել եմ իմ հանգրվանը: Սիրահարվածության նոպաներ չեմ ունեցել, որը, հաստատ, պետք էլ չէ: Ես հանդարտություն եմ զգացել: Մենք 6-8 ամիս լուռ ենք հանդիպել… Հենց դա էլ բերեց այն գիտակցությանը, որ սերը լինում է ավելի հասուն ու ավելի հանդարտ»:

Հիշեցնենք, որ Ավետը հարցազրույց էր տվել «Առանց թեմայի» հաղորդմանը, որի շրջանակներում պատմել էր նաև, թե տարիներ առաջ որքան էր երազում հայրանալու մասին, ավելին՝ նույնիսկ նախանձում էր մանկասայլակով զբոսնող ծնողներին:

Ավետի խոսքով՝ այդ մտքերից երկու տարի անց իր երազանքն իրականացել էր, թեպետ ըստ նրա՝ արդեն 35 տարեկան էր և իր բոլոր հարազատներն իրենից «ձեռք էին քաշել»:

Ավետի խոստովանությամբ՝ երեխա ունենալը շատ հեռու երազանք էր իր համար թվում, սակայն նրա կյանքը կտրուկ փոխվեց, քանի որ երազանքը վերջապես իրականացավ:

«Երբ Լուսեն ծնվեց, թմբիրի մեջ էի, անբացատրելի էր, ոչ մի ձև չէր կպնում գիտակցությանս մեջ, որ իմ երեխան է: Հարցնում էի՝ սիրո՞ւն է: Հետո ընկերս՝ Ռաֆայելը, ով նկարիչ է, ասաց, որ հանգստանամ, սիրուն ու համաչափ երեխա է:  Երբ բոլորը տուն էին գնացել, Անիի սենյակի զուգարանում նստել ու շատ բարձր լացում էի, գոռում էի, զռռում էի: Շատ խառն էր»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում