Չեք էլ կարող պատկերացնել՝ ինչ է անում Սևակ Ամրոյանը կնոջ համար քնելուց առաջ (տեսանյութ)

Երգիչ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան, հրապարակել է ինստագրամյան սթորի, որում ներկայացրել է, թե ինչպես է ամուսինն իր համար քնելուց առաջ Կտակարանից հատված կարդում։

Հավելենք, որ ավելի վաղ Քրիստինան ինստագրամյան սթորիներ հրապարակելով՝ ակնարկել էր, որ ամուսնու հետ բնակվում է Երեւանի սրտում՝ ամենաէլիտար համարվող շենքերից մեկում: Ի դեպ, Քրիստինան սեփական գեղեցկության սրահ ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ նրա ծնողները բավական մեծ կարողություն ունեն:

Նշենք, որ Քրիստինան բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես եւ սպասելի է, հարցերի մեծ մասը Սեւակի մասին են լինում: Վերջերս հետեւորդները  հետաքրքրվում էին, թե ինչպիսի տպավորություն էր թողել Սեւակն իր վրա, երբ հանդիպել էին առաջին անգամ: Քրիստինան հետեւյալ պատասխանն էր տվել. «Էս հարցը բարձր կարդացի: Սեւակն ասում ա պատասխանի, ես էլ կկարդամ, չգիտեմ:

Առաջին անգամ չունեի տպավորություն, քանի որ ինքն իրան ահավոր գաղտնի էր պահում: Խոսում էր, բայց մի տեսակ загадочный ու էդ իրան ավելի հետաքրքիր էր դարձնում»: Քրիստինան նաեւ խոսել էր այն մասին, որ առաջին անգամ հանդիպել է Սեւակին 13 տարի առաջ: «Ինչքան էլ՝ տարօրինակ է, մենք ծանոթացել ենք մեր տանը՝ գիշերվա 03:00-ին»: Ըստ Քրիստինայի՝ սկսել են շփվել ոչ այդ շրջանում, այլ բավական ուշ:

Քրիստինան նաեւ չի խուսափել եւ խոսել է հղիության մասին: Հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որոնց համաձայն՝  ինքը հղի է, Քրիստինան պատասխանել է հետեւյալ ձեւով. «Վայ էդ կայքերը»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում