Ով է Ավետ Բարսեղյանի կինը. միայն թե տեսնեք՝ ինչ լուսանկարներ է հրապարակում

Ավետ Բարսեղյանն այն հանրային դեմքերից է, ով հազվադեպ է խոսում իր անձնականի և դրա հետ կաված հարցերի շուրջ:

 

Սիրո մասին բազմաթիվ երգերի հեղինակը միշտ դժվարությամբ է խոսել իր զգացմունքների մասին, ինչը խոստովանել է նաև տարբեր հարցազրույցներում:

Ավետն ամեն կերպ փորձում է զերծ մնալ անձնական կյանքի մասին հանրային քննարկումներից:

Նա հազվադեպ է լուսանկարներ հրապարակոմ կնոջ՝ Անի Քաթաբյանի հետ,սակայն ժամանակ առ ժամանակ սիրո խոստովանություններ է անում նրան գրառումների տեսքով և շնորհակալություն հայտնում դստեր՝ Լուսեի համար, բայց զգացմունքներն արտահայտելու առումով Անին ավելի ազատ է և հաճախ է ամուսնուն սեր խոստովանում:


Ավետն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ 35 տարեկանում բուռն էմոցիաներ չի ապրել, միանգամից անմնացորդ չի սիրահարվել ապագա կնոջը:


«Հասկացա, որ իրար հակասող իմ սիրային պատմություններից հետո ես գտել եմ իմ հանգրվանը: Սիրահարվածության նոպաներ չեմ ունեցել, որը, հաստատ, պետք էլ չէ:

Ես հանդարտություն եմ զգացել: Մենք 6-8 ամիս լուռ ենք հանդիպել… Հենց դա էլ բերեց այն գիտակցությանը, որ սերը լինում է ավելի հասուն ու ավելի հանդարտ»:


Ավետը խոստովանել է, որ կինը շատ համբերատար է իր հետ, տանում է իր բոլոր էմոցիոնալ պոռթկումները, ինչի համար ինքը միայն շնորհակալ է, քանի որ իր իսկ խոսքով, ինքն այդ առումով նախանձելի ամուսին չէ:


«Ինքն արտասովոր երեւույթ է նրանով, որ շատ ներդաշնակ է եւ փորձել է ինձ հասկանալ, իմ մեջ խաղաղությունը չքանդելու փորձով, իմ տեսակը իր լիովին փաթեթով ընդունելու», – իր կնոջ մասին խոսելս նշել է Ավետը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում