Հայկական Զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել

Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն, և այս գործողությունների ընթացքում նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե 10 քկմ-ի սահմաններում դա Ադրբեջանին հաջողվել է։

«Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են մեր տնօրինման տակ։ Խոսքը 6 դիրքի մասին է։ Ամբողջական թիվը չեմ հրապարակում, շատ հնարավոր է՝ այդ թիվը նորից փոփոխության ենթարկվի», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: