Նախօրեին Սրաշենի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի

Սեպտեմբերի 20–ի երեկոյան Սյունիքի մարզի Սրաշեն բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետեւանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատել է Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ վիրավորը թեթեւ վնասվածքներ է ստացել։

Վիրավորում ստացածը Երկրապահ կամավորականների միությունից է։ Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է նաև ԵԿՄ–ի մամուլի պատասխանատու Լիլիա Պողոսյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: