Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը. Ինչ էլ ստորագրի, պիտի ասեն դավաճան. Լևոն Տեր-Պետրոսյան

Վեհափառը որոշել է՝ նախագահների հանդիպումների շարունակման դեպքում Հայաաստան հրավիրեл Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինին, Առաաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով Վեհափառի և ՀՀ ու Արցախի նախագահների օրեր առաջ կայացած հանդիպմանը։

Նա ասաց, թե Վեհափառի նախաձեռնությունը համարում է ամենալուսավոր կետերից մեկը մեր օրերում։

Տեր-Պետրոսյանն ասաց, թե ինքը նախօրոք պատրաստած է եղել տեքստ, որը պետք է հրապարակվեր հանդիպումից հետո։

Ըստ այդ տեքստի՝ հանդիպման մասնակիցներն օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբան կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը։

«Մենք գտնվում ենք  այնպիսի ճակատագրական վիճակում, երբ այդ բոլոր նախկին հակասությունները, վեճերը… այնպիսի մի պահ է, որ պահանջում է համատեղ երկխոսության կայացում» , – ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նախկին նախագահն ասաց, թե ոչ ոք ինֆորմացիա չունի, թե այս պահին ինչ գործընթացներ են։

Նրա խոսքով՝ այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլն ու երևի կուսակցությունից մի երկու հոգի գիտեն ամբողջ ճշմարտությունը։ Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք։ Ընդդիմությանմեծ մասը կարծում է, որ եթե կարողանանք Նիկոլից ազատվել, ապա կարող ենք ազատվել ցավոտ լուծումներից. սա միամտություն է» , – հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

«Ով էլ գա՝ նույնն է լինելու, գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու» , – ասաց նա։

Առաջին նախագահն ասաց, թե Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը. «Ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պիտի ասեն դավաճան»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: