«ԶՈւ բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել: Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈւ բարեփոխումները» , – կիառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերություններում: Փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի: Ունենք դեպքեր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակիցների կողմից» , – ասաց վարչապետը։
