Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն:
կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում հավանություն տվեց նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
