Վայոց ձորում Opel-ը շրջվել է և գլխիվայր հայտնվել ձորում, 4 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Արամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152.9 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։ Այս մասին գրում է Shamshyan-ը։

Վթարի հետևանքով Արամ Ս-ն, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Մհեր Ս-ն, 36-ամյա Արման Պ-ն, 36-ամյա Ալեքսանդր Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ, և հնարավոր է՝ քրեական վարույթը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում