Տիգրան Պետրոսյանը ChessMood մրցաշարի միանձնյա առաջատարն է

Երևանում ընթացող  ChessMood երկրորդ միջազգային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Էրիկ Չաքրյանը և այլք:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը մինչ այս բացարձակ արդյունք գրանցած Տիգրան Պետրոսյանն է, ով 4 հնարավորից հավաքել է 4 միավոր:

3,5-ական միավոր ունեն Հայկ Երիցյանը, Մանուէլ Պետրոսյանը, Իրանից Ամիրռեզա Բալան, Շանթ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ալեքսեյ Գոգանովը և Իրանից Մոհամեդ Ալիզադեհը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: