ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ հարցերի վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների հավելավճարի հնարավորությանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ փոփոխություններից մեկը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է շատ ավելի շուտ, քան ուժի մեջ է մտնել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը:« Ըստ այդմ՝ առաջարկվում է հետադարձության կանոնի ուժով սահմանել, որ կոմիտեի նախագահի վարձատրության կտորները շատ ավելի շուտ են ուժի մեջ մտնում: Եվ պաշտոնի նշանակման պահից մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում ևս վարձատրությունը համապատասխան կերպով հաշվարկվում է և վճարվում է կոմիտեի նախագահին»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ բյուջետային կտրվածքով՝ նա ասաց, որպեսզի այս պահին պետբյուջեի վրա շատ բեռ չլինի, նախատեսել են, որ 2 տոկոս հավելավճարի կարգավորումն ուժի մեջ կմտնի 2024 թվականին:
«Ըստ մեր հաշվարկների՝ այն կկազմի շուրջ 4.3 մլն դրամ: Իսկ ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը՝ այն կկազմի շուրջ 1.1 մլն դրամ, որը 2021-2023 ՄԺԾԾ հայտում արդեն իսկ նախատեսված է եղել, հետևապես լրացուցչ բյուջետային միջոցներ ներգրավելու կարիք չի լինի»,-եզրափակեց նա:
