Դարձյա՞լ թանկացում. . «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում 8-9 դրամով

«Հրապարակ» թերթը գրում է. ««Վեոլիա ջրի» ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի քննել։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մեզ ասաց, որ հայտը կքննեն մինչև դեկտեմբերի 1-ը, որ մինչև հունվարի 1-ն ուժի մեջ մտնի։

«Վեոլիա ջուրն» առաջարկում է  սակագնի ավելացում 8-9 դրամով։ Բաղրամյանն ասաց, որ դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը. «Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: