Անի Խաչիկյանը կրծqի տակ դաջվածք է արել․ միայն տեսնեք այն

Starnews.am-ը գրում է․

Դերասանուհի Անի Խաչիկյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ՝ ներկայացնելով իր առաջին դաջվածքը, որը ձկան տեսքով է:

«Իմ առաջին փոքրիկը: Ապակե ձուկ»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհին:

Նշենք, որ դաջվածքն Անին արել է իր կրծքի տակ։

Հավելենք, որ դերասանուհի Անի Խաչիկյանն այն հայտնիներից է, ով շատ քիչ է անձնականի մասին հրապարակումներ անում և գրեթե չի արձագանքում այն հրապարակումներին, որոնք տարբեր լրատվականներ իր մասին են անում:

Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է Հայկո Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպը։ Օրեր առաջ Հայկն ինստագրամյան իր էջում կադրեր էր հրապարակել, որոնցում ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար: Թերևս, այս կադրերն արվել են նոր նախագծի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրեր: Տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը: Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ:

Մանրամասն՝ այստեղ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում