Կարճատեսությունն ու հեռատեսությունը աչքերի տարածված խնդիրներից են, որոնք բնորոշ են և՛ մեծերին, և՛ երեխաներին: Ձեզ ենք ներկայացնում տեսողությունը վերականգնող միջոց, որի բաղադրության մեջ մտնում է 100 գ ալոէ վերա, 500 գ մանրացված ընկույզ, 300 գ օրգանիկ մեղր և 1 բաժակ կիտրոնահյութ:
Տարբերակ 1
Բույսի մի քանի տերևներ պետք է լվանալ հոսող ջրի տակ, չորացնել և 10 օր թողնել մութ տեղում: Այս ժամանակահատվածը լրանալուց հետո ալոէ վերան մանրացրեք, հյութը քամեք, ապա այդ հյութը խառնեք մեղրի, ընկույզի և կիտրոնահյութի հետ:
Որպես դեղամիջոց՝ այն պետք է խմել ամեն օր՝ ուտելուց 30 րոպե առաջ՝ 1 ճաշի գդալ: Այս միջոցը պաշտպանում է աչքերը, վերականգնում տեսողությունը և, մեկտեղ՝ օգտակար է ամբողջ օրգանիզմին:
Բացի տեսողությունը լավացնելուց, այս ամբողջովին բնական միջոցը խթանում է մետաբոլիզմը, ինչն օգնում է այնպիսի հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են՝ ռեսպիրատոր հիվանդությունները, սիրտ-անոթային և էնդոկրին հիվանդությունները, տուբերկուլյոզը, երիկամների հիվանդությունները, հորմոնալ դիսբալանսը, աղեստամոքսային հիվանդությունները, մաշկի զանազան խնդիրները: Որպեսզի դեղամիջոցն ավելի արդյունավետ լինի ու շուտ արդյունք տա, պետք է այն պատրաստելու համար գտնել 2-3 տարեկան ալոէ վերա:
Տարբերակ 2
Բոլորին լավ հայտնի հապալասը (черника) լավացնում է հատկապես գիշերային տեսողությունը: Կանխարգելման նպատակով այն կարելի է ուտել ցանկացած վիճակով:
Տարբերակ 3
Մի սիսեռահատիկի չափ շաքարակալած մեղրը լուծել մուգ թեյի մեջ: Այս լուծույթից 5 կաթիլ կաթեցնել աչքերի մեջ: Դրանից հետո պետք է պառկել 10 րոպե: Այս լուծույթը լավացնում է տեսողությունը և վերացնում աչքերի բորբոքումը: Կարելի է նաև գիշերը 1 բաժակ տաք ջրի մեջ լուծել մեկ ճաշի գդալ մեղր ու խմել:
Տարբերակ 4
Գազարը նույնպես տեսողությունը լավացնելու հայտնի միջոց է:
Տարբերակ 5
Մասուրի թարմ պտուղները, դրանցից պատրաստված թուրմերն ու կոմպոտները հիանալի կերպով օգնում են աչքերի խնդիրների դեպքում:
1 Ճաշի գդալ մասուրի աղացած չոր պտուղները լցնել 2 բաժակ եռման ջրի մեջ, եփել 5 րոպե ու թրմել 1 ժամ: Խմել օրական 2 անգամ՝ կես բաժակ:
Տարբերակ 6
150 գրամ սովորական բազուկն ուտել քաղցած փորին: Օգտակար է նաև եղինջը: Տարեց մարդկանց շատ օգտակար է կոճապղպեղի թուրմը, որն ընդունում են ուտելուց կես ժամ առաջ, 3 անգամ՝ 30 կաթիլից:
Տարբերակ 6
Արևելյան ժողովրդական բժիշկները տեսողության հետ կապված խնդիրների դեպքում խորհուրդ են տալիս դիմել արոմաթերապիային: Դրա համար հոնքերի արանքում և քունքերին քսում են բուրավետ յուղեր: Տղամարդկանց համար խորհուրդ է տրվում սանդալ, ասեղնատերևներ ու մանանեխի յուղ, իսկ կանանց համար՝ ձիթայուղ, կոկոսի կամ հասմիկի յուղ: Օգտակար է այդ յուղերի մեջ լցնել կամֆորա և շաֆրան: