Ասպիրինը միայն խմելու համար չէ. Օգտակար հնարքներ, որոնց մասին իմանալը պարտադիր է

Ասպիրինն ամենատարածված դեղամիջոցներից է, ակայն կան ասպիրինով մի քանի հնարքներ, որոնք հեշտացնում են բոլորիս կյանքը։

Մաշկի մուգ լաքաներ, թևատակեր

Ասպիրինի օգնությամբ կարելի է ազատվել այնպիսի տհաճ խնդրից, ինչպիսին է թևատակերի մուգ մաշկը:

Դրա հшմար ընդամենը 2 հաբ ասպիրին լուծեք 100մլ ջրի մեջ և քսեք թևատակերի հատվածում: Սպասեք 1 ժամ և լվացեք: Այս պորցեդուրան կարելի է կատարել ամեն օր՝ մինչ ցանկալի արդյունքի հասնելը։

Միջատների խայթոց

Ասպիրինը նման դեպքերում նվազեցնում է ինֆեկցիան: 100մլ ջրի մեջ ասպիրինի 1 հաբ լուծեք և քսեք կարմրած հատվածներում:

Թեփ մազերում

Շամպունի մեջ ասպիրինի 1-2 փշրած հաբ ավելացնելով՝ կկարողանաք ազատվել թեփից:

Քրտինքի հետքեր հագուստի վրա

Դրանցից կարելի է ազատվել՝ օգտագործելով 100մլ ջրի և 2 հաբ ասպիրինի լուծույթ: Քսեք խառնուրդը լաքաներին, թողեք ամբողջ գիշեր, իսկ հետո լվացեք:

Ծաղիկներ

Ասպիրինի 1 փշրած հաբը ավելացրեք ջրին, որի մեջ դրել եք ծաղկեփունջը: Այն կoգնի ծաղիկներին ավելի երկար կյանք ունենալ:

Ասպիրինի 10 հաբը տրորել և դարձնել փոշի, ավելացնել 250 գրամ օղի և 1-2 օր թրմել (հաբերն ամբողջությամբ չեն լուծվի): Մառլյայից թրջոցներ սարքեք ստացված լուծույթում, դնեք կրունկներին, այնուհետև փաթաթել պոլիէթիլենով, որպեսզի թրջոցը չչորանա: Թրջոցի վրայից հագնել գուլպա և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան ոտքերը լվանալ ջրով, լավ չորացնել ու քսել ոտքերի համար նախատեսված քսուք: Կրկնել այս պրոցեդուրան ամեն գիշեր:

Առաջին իսկ պրոցեդուրայից հետո ոսկրափուշը սկսում է ապաքինվել, իսկ 10 օր անց կրունկները մաքրվում են նաև կոշտացած մաշկից: Այդ կոպիտ մաշկը կարելի է հեռացնել ոտքերի խոզանակով:

Այս պրոցեդուրան կիրառում են նաև ճաքերի ու կոշտուկների դեպքում:

Այս նույն լուծույթն օգնում է նաև վարիկոզի ժամանակ մեղմացնել ցավը: Օստեոխոնդրոզի դեպքում կարելի է մերսել աղային կուտակումների հատվածները, որից հետո քսել ասպիրինով լուծույթ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: