Ցավալի դեպք է տեղի ունեցել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ 7-ամյա երեխայի մահվան մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած 7 տարեկան տղայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակը։

«Ցավալի դեպք է տեղի ունեցել, մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց նա։

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00:40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 24-ից իրենց մոտ բուժման մեջ գտնվող 2015թ. ծնված տղա երեխան դեկտեմբերի 25-ին՝ ժամը 23:55-ին, մահացել է, իսկ երեխայի հարազատները դրսևորել են ոչ ադեկվատ պահվածք:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, երեխայի մայրը փորձել է ցած նետվել պատուհանից: Գործողությունը կանխվել է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: