Կանանց համար իրենց արտաքինն ամենակարևորներից է, և դա բոլորովին էլ զարմանալի չէ, չէ՞ որ տղամարդիկ սիրում են աչքերով: Սակայն կոնկրետ ի՞նչն են նրանք սիրում այդ աչքերով՝ փորձենք պարզել միասին
Աչքեր և քիթ
Խոշոր աչքեր և փոքրիկ քիթիկ՝ ահա տղամարդկանց համար իդեալական տարբերակը: Հենց այս պատճառով են բազում աղջիկներ դիմում պլաստիկ միջամտությունների։
Հոնքեր
Հոնքերը պետք է լինեն խիտ ու մուգ, որպեսզի դեմքին երևան։ Սակայն ոչ շատ լայն ու ոչ էլ բարակ հոնքերն են գեղեցիկ համարվում:
Ականջներ
Մեծ ականջները տղամարդկանց բոլորովին դուր չեն գալիս։ Սակայն դրանից հուսահատվել պետք չի, փորձեք դրանք շտկել սանրվածքի միջոցով:
Մատներ
Եթե ձեր մատները բնականից գեղեցիկ չեն, ապա հրաժարվեք մեծ և աչքի ընկող մատանիներից և ապարանջաններից, դրանք ավելորդ ուշադրություն կգրավեն:
Կուրծք
Վիճելի է, որ ինչպիսի կուրծքն է տղամարդկանց ավելի դուր գալիս՝ մե՞ծ, թե՞ փոքր: Բայց մի բան հաստատ է, դրա առկայությունը նրանց դուր է գալիս, ուստի հարկավոր է գեղեցիկ կերպով այն մատուցել՝ անկախ չափսից:
Ոտքեր
Երկար, ձիգ, գեղեցիկ ոտքերը դուր են գալիս բացառապես բոլոր տղամարդկանց:
Մազեր
Մազերը կնոջ բնական զարդարանքն են: Շատ քիչ են այն տղամարդիկ, ում դուր չեն գալիս գեղեցիկ, երկար վարսերը:
Լավ ճաշակ
Վուլգարությունն, իհարկե, միանգամից աչք է ծակում, բայց եթե կարծում եք, որ դրանով կկարողանաք գայթակղել նորմալ տղամարդու, չարաչար սխալվում եք: Նրանք ավելի շատ գնահատում են գեղեցիկ ճաշակն ունրբաոճությունը, դա նրանց գրավում է: