Այսօր կեսգիշերից հետո տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած զինվորներից մեկը` ժամկետային զինծառայող Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Պավլիկ Աբազյանն է:

«Հրապարակը» տեղեկացավ,որ Պավլիկը տան միակ տղան էր, ունի մեկ քույր` Մարիանան, որն անգամ տեղյակ չէր եղբոր մահվան մասին, տեղեկացավ մեզնից:
Նա 19 տարեկան էր, զբաղվում էր սպորտով` Կարատեի մրցույթների ժամանակ մի քանի հաղթանակ է նվաճել: Պավլիկը զորակոչվել էր բանակ 2022-ի ամռանը:
