Կարոտել եմ… Մագան սիրելիի լուսանկարն է հրապարակել

 

Starnews.am-ը գրում է․

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Մագան սիրելի ունի: Ավելին`նրանք ամուսնացել են: Մագան ամուսնու հետ մասնակցում էր մի միջոցառման, որտեղ ջերմ ու սիրառատ պարով էր հանդես եկել: Այս տեսանյութը տարածվել էր համացանցով մեկ:

Սակայն տեսանյութում չէր երևում Մագայի ամուսնու դեմքը:

Երգչուհին երեկ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել` կցելով երգ, որում խոսվում է կարոտի մասին:Մագան կրկին փորձել է թաքցնել ամուսնու դեմքը:

Նշենք, որ օրերս Մագան իր ինստագրամյան էջում հարցուպատասխան է կազմակերպել, որտեղ հարցեր են հղել ամուսնության և երեխա ունենալու մասին:

Նա նշել է, որ ամուսնացած է և ցանկանում են երեխա ունենալ:

Մանւամասն՝ ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում