Սյուզի Մելիքյանին ամուսնության առաջարկ են արել

Երգչուհի Սյուզի Մելիքյանին ամուսնության առաջարկ են արել: Նրան գրել են ինստագրամով`առաջարկելով դառնալ իր կինը:

Սյուզին ի պատասխան նշել է, որ նոր թրենդ է ինստագրամում ամուսնության առաջարկ անելը:

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջին տարիներին Սյուզի Մելիքյանը բավական պասիվ է:Նա գրեթե նոր երգեր չի ներկայացնում, հարցազրույցներ չի տալիս: Փոխարենը, նա ակտիվ է ինստագրամյան էջում, որտեղ ամենից շատ սիրում է ցուցադրել իր հետույքը: Վերջին շրջանում, սակայն չենք կարող չփաստել, որ հետույքն իր տեղը զիջել է ոտքերին:

Հավելենք նաեւ, որ ժամանակ առ ժամանակ երգչուհին ակնարկում է, որ սիրելի ունի: Չնայած դրան՝ ամուսնալուծությունից հետո փակ է պահում իր անձնական կյանքը՝ ցույց տալով միայն, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում: Սյուզին սիրում է նաեւ ցույց տալ, թե ինչ արտասովոր նամակներ է ստանում իր երկրպագուներից:

Վերջերս նա հրապարակել էր երկրպագուներից մեկի նամակը, ով պատրաստվում էր հանուն իրեն իր ոտքը կոտրել: Հավելենք, որ ժամանակ առ ժամանակ, երգչուհին ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպում:

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում