Ռուսաստանն Արցախում «կոզր» կորցեց, Վարդանյանի պաշտոնանկությունը Ադրբեջանի ու Արևմուտքի հաղթանակն էր և Ռուսաստանի պարտությունը. Բադալյան

Ռուսաստանը կրկին զիջեց Ղարաբաղյան հակամարտության գործընթացում։ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությամբ կարող ենք արձանագրել, որ, փաստացի, Ադրբեջանի ղեկավարությունն է որոշում Ղարաբաղում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի կամ չզբաղեցնի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Ռուսական կողմը Ղարաբաղում «կոզր» կորցեց։ Սա Ադրբեջանի ու Արևմուտքի հաղթանակն էր և Ռուսաստանի պարտությունը, որովհետև տեղի բնակիչները իրենց ապագան կապում էին Ռուբեն Վարդանյանի հետ, որն արմատականորեն տրամադրված էր չզիջելու, հիմա նրան հեռացնում են, անկախ նրանից թե ով կգա կամ ինչ կասի արդեն նշանակություն չունի»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախում կխորացնի հուսալքությունն ու արտագաղթի ալիքը։
«Արցախից հեռացվեց մի գործիչ, որն Արցախի սուբյեկտության արմատական պաշտապանն էր հանդիսանում, ինչպես Ռուսաստանն էր ասում՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագային։ Ստացվում է՝ Ռուսաստանի թողտվությամբ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համաձայնությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին։

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր կանխել այս ամենը, բայց եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայն է Արցախը հանձնել Ադրբեջանին՝ առանց որևէ կարգավիճակի, ոչինչ հնարավոր չէ փոխել»,- նշել է նա։

Փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելու իր որոշման մասին, եւ որ պետնախարար կնշանակվի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: