Հրատապ․ դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը 5 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է գետում․ կան մեծ թվով վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մոտ 15-ից ավելի վիրավորների դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: