«Հանդիսատեսը դահլիճը լքեց թաց աչքերով». կայացել է «Նունիկ» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր (լուսանկարներ)

Երեկ կայացել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երևանյան պրիմերիան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է և փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։ Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում է լուսանկարներն ու մանրամասները:

Ֆիլմի հերոսուհին փոքրիկ Նունիկը փորձում է փոխել աշխարհը: Նունիկը աուտիզմ ունեցող եղբորը մեծ քրոջ հարսանիքի ժամանակ բերում է հյուրերի մոտ՝ անտեսելով ծնողների արգելքը: Այդ տարիքում գուցե խորությամբ չգիտակցելով, բայց արդեն ներքին համոզմամբ, որ մերժելով մեզանից տարբերվողին, մենք մերժում ենք բնությանը ու Աստծուն: Մինչդեռ նրանք ծնվում են, որ մենք ավելի լավը դառնանք։

«Նկարահանել ենք և ներկայացնում ենք շատ զգայուն թեմայով աշխատանք: Ինքս շատ հաճախ առնչվել եմ խնդրին, երբ աուտիզմ ունեցող երեխաները դժվար են ինտեգրվում հասարակության մեջ և կարծում եմ, որ խիստ անհրաժեշտություն կա, որ բարձրաձայնենք նմանօրինակ թեմաները: Մենք ներկայացնում ենք հասարակության բացերը և ամեն մարդ ֆիլմն ընկալում է իր զարգացվածության մակարդակով: Շատերը թույլ չեն տալիս, որ անգամ իրենց երեխաները խաղան աուտիզմ ունեցող երեխաների հետ հենց այստեղ էլ առանցն է: Ֆիլմը նկարահանել ենք կարճ ժամանակահատվածում, չունեինք ֆինանսական ոչ մի աջակցություն, ապրել ենք ոչ բարենպաստ պայմաններում, բայց ստացել ենք նմանօրինակ արտադրանք, իսկ լավ արտադրանքի գնահատականն այն էր, որ հանդիսատեսը դահլիճից դուրս էր գալիս թաց աչքերով»,- ասաց Ելենա Արշակյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Նունիկին մարմնավորում է փոքրիկ դերասանուհի Վիկա Շամիրյանը, որն ընդգծում է՝ իր համար կարևոր նախագիծ է իրականացվել:
«Ես ուրախ եմ, որ աշխատեցի նման թիմի հետ և Ելենա Արշակյանի հովանու ներքո: Ես ճանաչում եմ աուտիզմ ունեցող երեխաների և նրանց վերաբերվում այնպես, ինչպես մյուս ընկերներիս, համադասարանցիներից և հենց այդպիսին է նաև իմ կերպարը»,- ասաց Վիկա Շամիրյանը:

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում