Արջուկ, ես սիրում եմ քեզ.Մարջան Ավետիսյանը եթերում սեր խոստովանեց ամուսնուն

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Մարջան Ավետիսյանին: StarNews-ը հետևել է հաղորդմանը, որի ժամանակ նրանք միասին անկեղծ զրույց են ունեցել:

Մարջանը խոսեց իր և սիրելիի` Ալենի մասին.

«Ալենի հետ կապված արդեն անցել եմ խորդուբորդ ճանապարհները, եչբեք չես կարող ասել երբեք, բայց ես մի բանում վստահ եմ`մեր միությունը ասես փազլի է նման, մենք ճիշտ ժամանակիմ, ճիշտ տեղում հանդիպել ու մեր կյանքերն իրար ենք կապել:

Ես միշտ «ի՞նչ է սերը» հարցին պատասխանել եմ «հարգանք», մեր մեծ սիրո արմատը չափազանց մեծ հարգանքն է միմյանց հանդեպ, ես էմոցիոնալ մարդ եմ, ինքը համբերել կարողանում է, իսկ ես անհամբեր եմ, նա կարողանում է ամեն ինչ բալանսի բերել:

Ինքը բիզնեսմեն է, շատ կարգ ու կանոնով ժամային գրաֆիկով և ճիշտ սնունդով ապրող մարդ է, մեկ-մեկ փորձում եմ խառնել այդ ամենը ու ասում, որ օրինակ այսօր յուղոտ ուտելիք ենք ուտելու»:

Նազենիին Մարջանը խոստովանեց, որ գերմաներեն է սովորել և գերմաներենով ամուսնուն սեր խոստովանեց`դիմելով նրան «Արջուկ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում