Նշանածս սխալ բաներ արեց, մեղադրեց կեղծության մեջ, գլխիս սարքեցին.Նանան 1-ին անգամ պատմում է իր կյանքի դաժան փուլի մասին

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն այս օրերին հայրենիքում է: Նա Tet a Tet-ի շրջանակներում խոսել է երգչուհի Նանայի հետ: Նանան անկեղծ զրույց է ունեցել`խոսելով մի շարք թեմաների մասին:

StarNews-ը հետևել է դրան:

Զրույցի ընթացքում Նանան խոսեց նաև նախկին նշանածի, նրա արած սխալ քայլերի մասին, ինչի պատճառով արգելվել է շուրջ 20 տարի Նանայի մուտքը ԱՄՆ:

Նանան նշեց, որ նշանածը եղել է ԱՄՆ քաղաքացի, նա սուտ մեղսդրանքներ է հնչեցրել Նանայի հասցեին, ինչը այսպես ասած «անցել է» ԱՄՆ դեսպանատանը: Դեսպանատունը արգելել է երգչուհու մուտքը ԱՄՆ.

«Գլխիս սարքեցին, նշանածս սխալ բաներ արեց, արգելվեց մուտքս ԱՄՆ: Բայց հավատում եմ, ես ասել եմ, որ մի օր գնալու եմ Ամերիկա ու ուրախացնեմ իմ հայ ժողովրդին»:

Նանան խոսեց նաև իրեն ցավեցնողներին ներել-չներելու մասին.

«Մենք`ներքև, վերև`Աստված: Մենք չենք կարա մարդկանց չներենք: Մենք պարտավոր ենք մարդկանց ներել, որովհետև Աստված ասում է ներիր, որ դու էլ ներվես:Թող Աստված ների մարդկանց`ով, ինչ անում ա»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում