«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը հայտնել է՝ որ երգիչներն են լինելու մրցույթի եզրափակիչ համերգի հատուկ հյուրերը։ Նրանց շարքում մրցույթի տարբեր տարիներից հայտնի արտիստներ են։
Համերգը կբացի նախորդ տարվա հաղթողը՝ Ուկրաինան ներկայացրած Kalush Orchestra-ն։ Եզրափակիչ անցած 26 երկրների դրոշների ելույթի ժամանակ հանդես կգան մրցույթում Ուկրաինայի տարբեր տարիների ներկայացուցիչները՝ Ջամալան, Թինա Քերոլը և Վերկա Սերդյուչկան։
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունենալու մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ 13-ին։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր Future Lover երգը ներկայացնելու է երկրրդ կիսաեզրափակչի ժամանակ՝ 2-րդ համարի ներքո։