10-ամյա Լիլիթ Սիմոնյանը օգնության կարիք ունի (ֆոտո)

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում բնակվող 10-ամյա Լիլիթ Սիմոնյանը մանկական ուղեղային կաթված ախտորոշումն ունի, նրա բուժման համար օգնություն է հարկավոր: NEWS.am-ի հետ զրույցում Լիլիթի մայրը՝ Լիանան պատմեց, որ ընտանիքում 3 անչափահաս երեխա կա, իրենք անապահով են, նպաստ եւ թոշակ են ստանում:

«Երեխան 5 տարի առաջ եւ մարտ ամսին վիրահատվել է, երեխայի վերջույթներն է վնասված, արհեստական ջիլ են ավելացնում, մյուս վիրահատությունը նախատեսված է 12 տարեկանում: Հիմա երեխային վերականգնողական բուժում է հարկավոր: Երեխան պաևտաճանաչ է, աշխույժ, դպրոց է գնում, իհարկե, իմ օգնությամբ: Քանի որ անապահով վիճակում ենք ապրում, վերականգնողական բուժման համար գումար չունենք, գոնե 1-2 ամիս երեխան պետք է բուժում ստանա վիրահատությունից հետո»,- պատմեց Լիանան:

Լիանան նշեց, որ իրենք ստանում են 34 000 դրամ նպաստ եւ 37 000 դրամ թոշակ երեխայի համար, նրա ամուսինն էլ օրավարձով է աշխատում:

«Այդ գումարը հազիվ դեղորայքի, սննդի եւ հագուստի համար է հերիքում»,- ասաց նա:

Լիանայի հետ կապ կարող եք հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 077 01 34 70:

Լիանայի քարտային հաշվեհամարն է՝ 2202 9055 12 11000 Liana Simonyan:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում