Թուրքիան փակել է Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու

Թուրքիան փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ չվերթներ իրականացնող հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։

«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ չվերթների համար։ Մենք անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց օդանավերի և մասնավոր ինքնաթիռների թռիչքը մեր տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները [Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ]։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, Մենք այլ միջոցների կգնանք», – ասել է նա։

Հիշեցնենք, որ FlyONE Armenia-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիան կրկին փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: