Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները 1 513 անձի շրջանում ցույց են տալիս, որ որ հարցվածների 64 տոկոսը ոչ մի քաղաքական գործչի չի վստահում․ 14 տոկոսի համար վստահելի է եղել Նիկոլ Փաշինյանը, իսկ երկրորդ ամենավստահելի գործիչը Արարատ Միրզոյանն է՝ 3 տոկոսով։
«Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք Ձեր ձայնը, եթե Խորհրդարանական ընտրությունները անցկացվեին հաջորդ կիրակի» հարցին 30 տոկոս մեծամասնությունը պատասխանել է՝ չի մասնակցի քվեարկությանը։
Հարցվածների 21 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ 5 տոկոսը՝ «Հայաստան դաշինքը»։
Մանրամասները՝ Factor.am-ում