Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը.Աբրահամյան

Փաշինյանի վերջին օրերի ամենաուշագրավ ձևակերպումն այն էր, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանն ըստ էության բացվածք է տվել դեռ մեկ տարի առաջ ձևակերպած իր այն մտքին, թե Արցախի հարցով նշաձողը ստիպված է իջեցնել:

Վերջինս խոստովանել է, որ իր ասած արտահայտությունների տակ, պետք է հասկանալ ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքի կամ անկախության գաղափարը, այլ ԻՆՔՆԱՎԱՐՈւԹՅԱՆ` Ադրբեջանի կազմում:

Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը», — գրել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: