2018-ի ակտիվությունս բերեց նրան, որ ես հասկացա, որ ոչինչ չեմ հասկացել․ Լալա Մնացականյան․ «Հրապարակ»

2018-ի ակտիվությունս բերեց նրան, որ ես հասկացա, որ ոչինչ չեմ հասկացել․ Լալա Մնացականյան

Hraparak.am-ը գրում է․ Դերասանուհի Լալա Մնացականյանն, ով առաջ հանդես էր գալիս որպես ակտիվ քաղաքացի, խոսում էր նախկին իշխանությունների կողմից հաստատված հոռի ու անթույլատրելի բարքերի մասին, քննադատում նրանց, իսկ իշխանափոխությունից հետո ջերմեռանդորեն պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, վաղուց ասպարեզում չի երևում:

Դերասանուհին ասում է, որ այսօր ոչնչից չի հասկանում, իսկ ահա Արցախի մասին էլ չի ցանկանում խոսել. «Ոչինչ չեմ հասկանում», — ասում է նա: Մենք մի քանի հարց ենք ուղղել դերասանուհուն:

— Տիկին Լալա, ողջ երկիրը խոսում է զոհվածի մորը կալանավորելու մասին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Տիկին Գայանեին կալանավորելը իրավական պետություն դառնալու ճանապա՞րհն է՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում։

— Ոչ մի բան ոչ հասկանում եմ արդեն, ոչ էլ:

— Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքրում:

— Ես կարծիք չունեմ:

— Հասարակությունը Ձեզ ընկալել է որպես լավ դերասանուհի, մտավորական, ի վերջո՝ մտավորականը չունի՞ կարծիք:

— Ես կարծիք չունեմ, չեմ հասկանում ինչ է կատարվում: Այս թատրոնի իմաստը չեմ հասկանում:

— Առաջ շատ ակտիվ էիք, 2018-ին պայքարում էիք: Ինչպե՞ս է ստացվում, որ այն ժամանակ ակտիվ էիք, հիմա` ակտիվ չեք, անգամ չեք հասկանում:

— Այո, ակտիվ էի, ակտիվությունը բերեց նրան, որ ես հասկացա, որ ոչինչ չեմ հասկացել:

— Ըստ էության, զոհվածի մորը կալանավորելն այնքան էլ բարդ քաղաքական հարց չէ, սա առավել շատ բարոյական հարց է: Այդպես չէ՞:

— Մենք հիմա զրուցում ենք որպես ծանոթներ: Չեմ ուզում շատ բան խոսել, որովհետև չեմ հասկանում:

— Որպես քաղաքացի ի՞նչ գնահատական կտաք կատարվածին:

— Չգիտեմ ինչ է եղել, չեմ կարող գնահատական տալ: Ինձ համար արդեն բոլորը մի հարթության վրա են հայտնվել` բոլորը, և ես գիտեմ, որ ինձ նման շատ ու շատ մարդիկ չեն հասկանում այսօր ինչ է կատարվում:

— Բայց մարդիկ արվեստագետներին այսօր մեղադրում են լռելու համար:

— Այո, որովհետև, երբ արվեստագետները խոսեցին ու խոսում էին, հանուն բոլորի` պայքարում էին, չունենալով ոչինչ…. Մի խոսքով մենք հասկացանք, որ էլ ասելու բան չունենք, պետք չէ ավելորդ անգամ շահարկել արվեստը:

— Ո՞վ է մտավորականն այսօր:

— Չգիտեմ ով է, ես ինձ այդ շարքերից հանել եմ: Թույլ տվեք համեստորեն ասել` ես ինձ մտավորական չեմ համարում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում