Արցախ, Արցախ ասելով միլիարդներ են թալանել, սխալ քաղաքականություն վարել, սխալ կառավարել, դրա գնահատականն ո՞վ է տալու։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հարցադրում արեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն՝ անդրադառնալով նախկին իշխանությունների ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ իրենք Արցախը պահել են։
«Ասում էին՝ Արցախը մերն է և այդ Արցախը մերն է ասողի վարորդը 15-20 մլն դոլարի տեր է։ Բա ինքը տեղյակ էր, որ այդ 20 միլիոնը բանակից է գնում, զինվորից է գնում, կրթությունից և առողջապահությունից է գնում։
Արցախը մերն է ասողի վարորդը երբ դառնում էր 20 մլն դոլարի տեր, չէին հարցնում՝ բա մեր բանակը, զորքը, բա Արցախը», -կրկին հարցրեց Խաչատուր Սուքիասյանը։