Որտեղի՞ց համոզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել․ ԱԽ քարտուղարը՝ Վարդան Օսկանյանի հայտարարության մասին

Կարծում եմ Վարդան Օսկանյանը տաս տարի նման հնարավորություն ունեցել է. փաստն այն է, որ չի կարողացել անել դա տաս տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի վերջերս հնչեցրած առաջարկին՝ իրեն եւ մի խումբ դիվանագետների բանակցելու լիազորություն տալ եւ ինքը 3 ամսում բանակցային օրակարգում հայամետ դրույթներ կներառի՝ պայմանով, որ այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լռի:

«Ինձ նույնիսկ նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը կարծում եմ շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել: Որտեղի՞ց համուզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով…»,-ասել է ԱԽ քարտուղարը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: