Մի խումբ արցախցիներ ուղևորվել են դեպի Հակարիի կամուրջ՝ փորձելով շրջանցել ադրբեջանական անցակետը

Հուլիսի 21-ին «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանի նախաձեռնությամբ Արցախի մի խումբ բնակիչներ և մի շարք միջազգային և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ուղևորվել են դեպի Արցախ։ Այս քայլի նպատակն էր փորձել անարգել անցնել Հակարիի կամուրջը՝ շրջանցելով ադրբեջանական ապօրինի անցակետը։

համարվում է չեզոք գոտի, իսկ այնտեղով անցնելու համար անհրաժեշտ է եղել ստանալ ռուս խաղաղապահների թույլտվությունը։

Չորս ժամվա ընթացքում խաղաղապահների հետ կապվել չի հաջողվել, նրանց պաշտոնական հեռախոսահամարով զանգերն անպատասխան են մնացել։

Ի դեպ՝ ամբողջ ընթացքում նշված ճանապարհով չի անցել գեթ մեկ մեքենա, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները, փոխարենը կամրջի ստորին հատվածում նկատվել է մեծ քանակով ադրբեջանական մեքենաների շարժ։ Դե իսկ Գորիս քաղաքի հյուրանոցներում այս պահին մեծ թվով Արցախի բնակիչներ են շարունակում ապրել` սպասելով ընտանիքների հետ միավորվելուն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: