Նահանջ չի լինելու․ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյան

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հանրապետության հրապարակում նախատեսվում է հավաք։

«Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, որ այս բոլոր հարցերին արդեն լուծում տանք։ Ես մի քանի տարի առաջ էլ ասացի, որ չի կարելի մարդուն լիարժեք հունից հանել։ Մենք՝ կռվող տղերքով, հունից դուրս ենք եկել, որովհետև տեսնում ենք, թե Արցախում ինչ է կատարվում՝ սով, լույս չկա, գազ չկա, անգամ արդեն ջուր չկա։ Եվ չգիտենք՝ այդ 120․000 հայերի հետ ինչ են պատրաստվում անել։ Ցեղասպանությո՞ւն, թե՞ սովից բոլորը մեռնեն, որ էստեղի ու էնտեղի մեր թշնամիները ուրախանան»,- ասաց նա։

Պողոսյանը կոչ արեց բոլոր հրամանատարներին միավորվել։

«Գնալու ենք մինչև վերջ։ Կապ չունի, որ դիրքերում չենք, սա արդեն ինձ համար դարձել է դիրք և թող բոլորիս համար դառնա դիրք։ Նահանջ չի լինելու, միայն առաջ և մինչև վերջ առաջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում