Հրապարակվել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհին զոհվածների եւ վիրավորների անունները

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել է Երեւան-Գյումրի ավտոճանապարհին զոհվածների եւ վիրավորների ծննդյան թվականները եւ անուն-ազգանունները սկզբնատառերը:

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1988 թ․) եւ «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

«Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը եւ ուղեւորներ Մ․ Է․-ն (ծնված 2002 թ․), Լ․ Ք․-ն (ծնված 1982 թ.), Ե․ Փ․-ն (ծնված 2005 թ.), Ն․ Ա․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Դ․-ն (ծնված 2002 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1999 թ.), Բ․ Թ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1972 թ.) եւ Ա․ Մ․-ն (ծնված 1967 թ.) մահացել են:

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) եւ Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետեւ Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում