Ծանոթացեք փոքրիկ Մանվելն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Գևորգյանի նորածին զարմիկը:
Մանվել Գևորգյանի քույրը` Բուրաստան Գևորգյանը, հուզված պատմում է` 44-օրյա պատերազմի ժամանակ հղի էր, եղբայրն էլ հոգ տանելով քրոջ մասին` թեժ մարտերի մասին չէր պատմել և վստահեցրել` փոքիկի համար լավ քեռի է լինելու:
Եղբոր մահից հետո Բուրաստանը խոստացել է` եթե որդի ունենա, եղբոր անունով կկոչի, խոստումը կատարեց`փոքրիկ Մանվելը քեռու կորստի ցավը կամոքի իր ժպիտով:
Փոքրիկ Մանվելին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Մանվելյանը, նրա առաջին բժիշկն է նեոնատոլոգ Ռուզաննա Նավասարդյանը: Մանվելը ծնվել է 2,600կգ. և 47սմ. հասակով, փոքրիկն իրեն հրաշալի է զգում և մայրիկի հետ արդեն տանն է:
Հ.Գ.
Լուսանկարները հրապարակված են ծնողների թույլտվությամբ։
Շենգավիթ Բժշկական Կենտրոն