Որտեղ են հայտնաբերել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կնոջը․ նոր մանրամասներ

ArmLur.am-ի տեղեկություններով, երեխային դաժան բռնության ենթարկած 33-ամյա Աննա Արևշատյանը հայտնաբերվել է Երևանում։ Նշենք սակայն, որ նա Գավառ քաղաքի բնակիչ է, սակայն ոստիկանությունը նրան Երևանում է հայտնաբերել։

Գավառի բնակիչները մեզ հետ զրույցում նշել են, թե 4 երեխաների մայրը հարևանների հետ շփում չի ունեցել։ Մեզ հայտնի դարձավ, որ նրա ամուսինն այս պահին կալանավորված է, իսկ կինն էլ այս պահին գտնվում է Ոստիկանության Երևանի բաժնում, նրա նկատմամբ իրականացվում են քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում 33-ամյա կինը դաժան ծեծի է ենթարկում իր երեխային և բռնության ենթարկում նրան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: