Փարամազյանը «սալյարկի» գող էր, Առուշի հայրն էլ եկել Վահե Հակոբյանին խնդրում էր, որ տղային փրկեն, օգնեն մարդ դառնա։
Ֆեյսբուքյան լայվում ասել է հանրային գործիչ, Սյունիքի մարզպետի նախկին մամուլի քարտուղար, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հարցազրույցին, որտեղ նա սպառնացել էր, որ իրեն քննադատողները ծնոտի խնդիր կունենան․
«Սյունիքը դարձել էր պայքարի բրենդ, ամենաուժեղ ապտակն էր Նիկոլին և դրա հիման վրա կերտվեց բրենդ, որ էս տղերքը՝ Սյունիքի համայնքապետերը ուժեղ տղերք են, որոնցով կարելի է նոր ուժ հաղորդել պայքարին։ Աշխատեցինք էս տղերքի վրա, որ իրենցից ստանանք այս հերոսական կերպարները։ Իրենք այդ կերպարները «խուրդեցին»։
Հիմա ես կասեմ, թե ով են եղել իրենք, մինչև մեր կողմից իրենց ռեբրենդինգ անելը։ Սյունեցիները լավ գիտեն, որ Մանվել Փարամազյանը եղել է սովորական սալյարկա գողացող։ Դրանով մեծ կարողություն էր ձեռք բերել։
Առուշենց ընտանիքը Սյունիքում հայտնի ընտանիք էր ու միշտ կոնֆլիկտ ուներ Լիսկայենց հետ, միշտ համարվել են տուժած, ինքը, հայրը։ Երբ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց, ես մարզպետի մամուլի քարտուղարն էի։ Բառացի ասում եմ, ինչպես է Առուշի հայրը եկել ու խնդրել Վահե Հակոբյանին Առուշի համար։ Ասել է՝ պարոն Հակոբյան, եթե դուք չփրկեք Առուշին, չօգնեք ինձ մարդ սարքել իրան, ինքը կամ բերդում է հայտնվելու կամ մեռնելու է։ Հիմա մոռացել եք, որ եկել, աղաչել եք մարզպետ Վահե Հակոբյանին, որ փրկի ձեր տղային»,-ասել է Վազգեն Սաղաթելյանը։