Հայերը ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ

ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանի տան մոտ:

Նրանք պահանջել են բարձրաձայնել, խոսել Արցախի մասին, թե ինչ է այնտեղ կատարվում:

Նրանք նաեւ կոչեր են հնչեցրել՝ «Բայդե΄ն, խոսիր Արցախի մասին, Քի΄մ խոսիր Արցախի մասին», «Գործե΄ք հիմա», «Բացե΄ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե΄ք ցեղասպանությունը»:

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ոստիկանության ներկայացուցիչ եւ ասել, որ անօրինական է այդ վայրում բողոքի ակցիա անցկացնելը, ինչին ի պատասխան, ակցիայի մասնակիցներն ասել են, որ 120 հազար հայ է ցեղասպանվում Արցախում, եւ ախարհը պետք է իմանա այդ մասին:

Հիշեցնենք, որ արդեն 258 օր Արցախը շրջափակված է, այնտեղ հումանիտար ճգնաժամ է, նույնիսկ հացի խնդիր է առաջացել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: