Սա ամենահամեղ ու տարածված բույսերից է, որը դարեր ի վեր կիրառվում է տարшտեսակ հիվանդություններից ազшտվելու համար

Սամիթն ամենահամեղ ու տարածված բույսերից է, որը կիրառվում է տարբեր ուտեստներ պատրաստելիս: Սակայն այս բույս օժտված է նաև բազմաթիվ բուժիչ հատկություններով, ինչի շնորհիվ մարդիկ այն դարեր ի վեր օգտագործում են տարատեսակ հիվանդություններից ազատվելու համար: Ընդ որում, օգտակար է ոչ միայն սամիթի խոտը, այլև այս բույսի սերմերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սամիթի սերմերով մի ժողովրդական բաղադրшտոմս, որը կկարգավորի զարկերակային ճնշումը, կազատի փորկապությունից, ստամոքսի ու միզապարկի ցավերից, ինչպես նաև անմիզապահությունից ու կղանքի անպահությունից (էնկոպրեզ):

Այս դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է մի մեծ ճաշի գդալ սամիթի սերմերը լցնել թրմիչ թեյնիկի մեջ, ավելացնել կես լիտր եռման ջուր, այնուհետև փաթաթել թեյնիկը տաք կտորով ու թրմել 40 րոպե, որպեսզի թուրմը ստանա սերմերի մեջ պարունակվող բոլոր օգտակար նյութերը:

Ստացված դեղամիջոցը հարկավոր է խմել անմիջապես թեյնիկից: Թուրմը հшրկավոր է ընդունել օրшկան առնվազն 7 անգամ (ցանկալի է 10) 3-ական կում: Հարկ է հիշել, որ դեղամիջոցը պետք է խմել միայն ուտելու ընթացքում (ո՛չ դատարկ ստամոքսին, ո՛չ էլ ուտելուց հետո):

Այս թուրմով բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ, որից հետո այն կարելի է կիրառել ամսական 2-3 օր կանխարգելիչ նպատակներով: Ընդ որում, բացի վերոնշյալ բուժիչ ազդեցությունից, այս թուրմը նաև հիանալի միջոց է հազից, բրոնխաբորբից, կոկորդի հիվանդություններից ու անքնությունից ազատվելու համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում