Արթուր Ղազինյանը զգուշացրեց. զիջումների չեն գնալու (video)

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, այսօր չեն մասնակցել պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որի ընթացքում թվով 7-րդ անգամ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։

Լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Ղազինյանն ասաց, որ հանձնաժողովը անգործության է մատնված, միայն տեղակալի ընտրության օրակարգով է 7 անգամ արտահերթ նիստ հրավիրել, ոչ մի այլ հարցով նիստ չի եղել, հերթական նիստ էլ մինչև այժմ չի եղել։ Ըստ նրա՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստին չեն մասնակցում, քանի որ նախորդող նիստերին՝ հատկապես առաջին երեք, բոլոր հարցերը հնչել են, տրվել են պատասխաններ։

«Որևէ մոտիվացիա՝ քվեարկելու կողմ կամ դեմ, փոխելու հնարավորություն չկա, որովհետև քաղաքական մեծամասնությունը որդեգրել է կոշտ դիրքորոշում այս հարցում, հետևաբար մասնակցությունը համարել ենք աննպատակահարմար»,-ասաց նա։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտում տիրող տագնապային, կոլապսային իրավիճակը, կարծես թե, հանձնաժողվին առանձնապես չի մտահոգում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում