«ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը ապերախտաբար չգնահատելը չի ստվերի նրանց գործած սխրանքը»․ Զախարովան՝ Արցախում ռուս զինվորների զոհվելու մասին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը ապերախտաբար չգնահատելը որևէ կերպ ստվեր չի գցի նրանց սխրանքի վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ հղած իր ուղերձում։

Հիշեցնենք՝ դիտակետից վերադառնալիս ռուս խաղաղապահների ավտոմեքենան Արցախում գնդակոծության էր ենթարկվել, մեքենայում գտնվող ռուս զինվորները զոհվել էին։

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կասկածի տակ դնելը, այդ գործունեությունն ապերախտաբար չգնահատելը չեն կարող ստվերել նրանց սխրանքը, բայց հավերժական ամոթի խարան կդառնան զրպարտիչների համար»- հայտարարել է Մարիա Զախարովան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում